Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր յայտարարութիւն է տարածել, որը նախորդ տարիների համեմատ, թերեւս ամենաանհասցէն ու ընդհանրականն է:
Այն ընթերցւել է Ֆերիքեոյի Սուրբ Վարդանանց եկեղեցում` արարողութեան ընթացքում: Նա խուսափել է պատմական փաստերն արձանագրել` խօսելով, իր ձեւակերպմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի դժւար պայմաններում կեանքից հեռացած օսմանեան հայերի մասին` ցաւակցութիւն յայտնելով նրանց թոռներին:
Այնուհետեւ Թուրքիայի նախագահը կարեւորել է հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում` նշելով, թէ հայերը, մէջբերում եմ. «ինչպէս երէկ, այնպէս էլ այսօր երկրի հաւասար ու ազատ քաղաքացիներն են»:
Անդրադառնալով Պոլսոյ հայոց պատրիարքի ընտրութեան հարցին` Էրդողանը յաջողութիւն է մաթղել եւ ցանկութիւն է յայտնել, որ դրանք կարճ ժամանակում աւարտւեն:
Էրդողանը վերջին տարիներին երբեք չի անդրադառնում հայ-թուրքական արձանագրութիւններին: